Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7042-05.08.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը

1. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված
մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով: Փաստաթուղթը (այսուհետ՝ արտանետման թույլտվություն) տրամադրվում կամ դրա տրամադրումը
մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու
օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի
սահմանային թույլատրելի արտանետումների փաստաթուղթը համարվում է տրամադրված:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ստանալ մթնոլորտային օդն ազտոտող նյութերի արտանետման թույլտվություն,»
բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը

1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային
օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչեւ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեության
դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ կասեցնել առանձին հիմնարկների,
ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով
թույլտվություն ստանալու,  ինչպես նաեւ սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «տեսչական» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունները եւ
վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների եւ ապարատների նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1.  Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող եւ մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող
կառույցների, սարքավորումների եւ ապարատների նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի
պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող
տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի

1. վերնագրում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունը եւ մթնոլորտային օդի պահպանության
բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

2. 1-ին մասում «հսկողության եւ վերահսկողության համապատասխան ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության եւ մթնոլորտային օդի
պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով, իսկ 2-րդ մասում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունների»
բառերը փոխարինել «հսկողության ծառայության եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները» բառերը փոխարինել
«իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել
«վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ
     ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ
 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում
լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի
Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

4 օգոստոսի 2020 թվականի  N 891 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին
նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

30 հուլիսի 2020 թվականի  N  1259 - Ա

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության
ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողով:
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 31
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ
հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բնապահպանական վերահսկողության
մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին
օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության
եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1259-Ա
որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

 Հարգանքով՝
                                                                   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ