Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ- 160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները, 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 27-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ եւ վեցերորդ պարբերությունները եւ 47-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 1-ին կետից հանել «քրեակատարողական տեսչության պետ,» բառերը.
2. 2-րդ կետից հանել «քրեակատարողական ավագ տեսուչ,» բառերը.
3. 3-րդ կետից հանել «քրեակատարողական տեսուչ,» բառերը.
4. 4-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 1-ին եւ 3-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության)» բառերը.
2. 4-րդ կետից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների)» բառերը.
3. 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին աղյուսակից հանել «քրեակատարողական տեսչության պետ», «քրեակատարողական ավագ տեսուչ», «քրեակատարողական տեսուչ» եւ «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: