Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7151-26.08.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2021 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: