Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2021 թվականի հունվարի 1» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: