Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-723-04.09.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի`

1) հաստատված ցանկը (այսուհետ` ցանկ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`

010649000 Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար
0407191100 Հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար
1701 14 Եղեգնաշաքար, այլ
2833210000 Մագնեզիումի սուլֆատ
2833250000 Պղնձի սուլֆատ
2834210000 Կալիումի նիտրատ
2903150000 էթիլենդիքլորիդ
3207100000 Պատրաստի գունանյութեր
3812100000 Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ
3812209000 Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ
3812390000 Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ
3907 Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ եւ էպօքսիդային խեժեր` սկզբնական ձեւերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ եւ այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձեւերով
3908 Պոլիամիդներ
3912 Թաղանթանյութ եւ դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձեւերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված
4010 Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր
520100 Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված
5205 Բամբակե գործվածքներ
5206 Բամբակե գործվածքներ
5208 Բամբակե գործվածքներ
5209 Բամբակե գործվածքներ
5210 Բամբակե գործվածքներ
5211 Բամբակե գործվածքներ
53 Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք եւ գործվածքներ թղթե մանվածքից
5401 Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ`
5401109000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած
5401209000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած
5402 Սինթետիկ համալիր թելեր
5404 Սինթետիկ առանձնաթելեր
5407 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից
5408 Գործվածքներ արհեստական համալիր թելերից
5503 Սինթետիկ մանրաթելեր
5508 Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ`
5508109000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած
5508209000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած
5509 Մանվածք սինթետիկ մանրաթելից
5512 Գործվածք սինթետիկ մանրաթելից >85%
5513 Գործվածք սինթետիկ մանրաթելից <85%
5516 Գործվածք արհեստական մանրաթելից
5601 Բամբակ` մանածագործական նյութերից եւ դրանից պատրաստած արտադրատեսակներ
5603149000 Չգործված կտորեղեն
5604 Ռետինե թելեր եւ կորդ
5806200000 Նեղ գործվածքներ
5903 Մանածագործական նյութեր
60 Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ
7007198009 Ապակի` անվտանգ, ներառյալ ամրացված (թրծված)
7019 Ապակե նրբաթել եւ դրա արտադրանք
7208380000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք
7208390000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք
7209169000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված
7211 Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի.
7212 Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով.
7219 Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ.
7220 Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ.
7225 Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ.
7226200000 Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք
7308905900 հենարաններ եւ դրանց հենասյուններ
7309005100 Ամբարներ, ցիստերններ, բաքեր եւ նույնանման տարողություններ սեւ մետաղներից 100 000 լիտրից ավելի
7309005900 Ամբարներ, ցիստերններ, բաքեր եւ նույնանման տարողություններ սեւ մետաղներից 100 000 լիտրից ոչ ավելի
7326 20 000 9 Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սեւ մետաղներից
9027 Սարքեր եւ ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար
940600 Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ
9606210000 Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի
96071100000 Կայծակ-ճարմանդներ
9607190000 Կայծակ-ճարմանդներ

2) ցանկից հանել 5305000000 ապրանքային դիրքի տողը:

3) ցանկից հանել 9406003100 ապրանքային դիրքի տողը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում` ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման արաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք Հայաստանում բացակայում են, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար:

Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Ներկայումս համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի` կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նշված հոդվածը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերին ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծել սարքովորումներ եւ հումք ու նյութեր` ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրերը հավանության արժանանալու դեպքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքում կատարել որոշակի լրացումներ` ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի մի մասը, որոնք հիմնականում հաճախակի ներմուծվում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած (05.10.2017թ. N 1225-Ն որոշմամբ սահմանված կարգով երկարաձ-գելով 3 տարի ժամկետով ԱԱՀ-ի վճարումը), միեւնույն ժամանակ կատարելով փոփո-խու-թյուններ` հանելով ցանկից այն ապրանքատեսակները, որոնք սկսել են արտադրել Հայաստանում:

Հարցը քննարկվել է (ՀՀ վարչապետի հանձնարարությամբ) նաեւ մշակող արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների հետ ոլորտային քննարկումների ժամանակ (ինչպես նաեւ Ծաղկաձորում բիզնեսի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպմանը), որտեղ վերջիններս բարձրացրել են նշված խնդիրը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրել ցանկի անհրաժեշտ ապրանքները ներառելու վերաբերյալ:

Նախագծում ներկայացված ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող եւ բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը: Մասնավորապես, ուսումնասիրվել են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներերմուծվող ապրանքների կազմը եւ ներառվել են ցանկում նշված սարքավորումներն ու հումք-նյութերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, ուստի անհրաժեշտություն է լինելու, այն պարբերաբար ներմուծել արտերկրից:

Օրինակ.

Նախագծում ներառվել են ներմուծվող սարքավորումների եւ հումք-նյութերի ցանկի մի մասն այն պատճառով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացվի որոշակի հարկային բեռ պետբյուջեի վրա: Հետագայում կարելի է անդրադառնալ նաեւ ներմուծվող այլ ապրանքներ ընդգրկելու հարցին:

Նախագծում ընդգրկված ապրանքատեսակների ներմուծման ծավալները կազմել են 2018 թվականին մոտ 61 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին` մոտ 70 մլրդ դրամ:

Նշված փոփոխությունները հավասար պայմաններ կստեղծեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, որովհետեւ բոլոր արտադրողները (անկախ ներդրումային ծրագրի առկայությունից) կարող են վերը նշված ապրանքները ներմուծել հավասար պայմաններով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց` հումքի եւ սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխում դեպի ներքին տնտեսություն:

Մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքը կարգավորվում է սարքավորումների, հումք ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության, առեւտրաարդյունաբերական պալատի, առանձին կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի առաջարկությունները, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019 թվականի մայիսի 17-ին կայացած խորհրդակցության N ԿԱ/76-2019 արձանագրության 2-րդ կետով տրված հանձնարարականները:

6. Ակնկալվող արդյունքը

Ներքին արտադրողի համար գոծունեություն ծավալելու բարենպաստ եւ հավասար պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի տեսականու ընդլայնում եւ մրցունակության բարձրացում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կող-մից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

27 օգոստոսի 2020 թվականի N 1412 - Ա

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1004 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրա-պետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. սեպտեմբերի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նա-խագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1412-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաս-տանի Հանրա--պետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետու-թյան կառավա-րության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ