Հոդված 1. «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի 54-Ն սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության «դիպլոմ)» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել.
««եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:» բառերով եւ կետադրական նշանով»:
Հոդված 2. «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի 54-Ն սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «տեղեկանքը բառից հետո «.» կետադրական նշանը հանել եւ լրացնել
««եւ ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:» բառերով եւ կետադրական նշանով»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի այս հոդվածներից բխում է նաեւ, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են` ... հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:
Սույն օրենքի նախագիծը բխում է նաեւ Լեզվի մասին ՀՀ օրենքից եւ ապահովվում է պեական ինստիտուտի նկատմամբ հանրային հարգանքը:
Դրանով իսկ կբացառվի դրույթների ձեւական իմաստը եւ նոր իրավաքաղաքական հարաբերություններում ձեւականից անցում կկատարվի բովանդակայինի: Հայաստանն ամենահին այբուբենն ունեցող ժողովուրդներից մեկն է եւ պետք է պահպանի էթնիկ լեզվամտածողությունը եւ այն փոխանցի հաջորդ սերունդներին:
Պահանջի կիրառումը սկսում ենք պետական բարձրագույն մարմնից, դրանով իսկ ուղերձ հղելով ժողովրդի լայն զանգվածներին, առ այն, որ այլեւս պետական կարեւորագույն խնդիրների նկատմամբ ձեւական մոտեցում չի լինելու: Հասարակության իրավագիտակցության զարգացման ուղղությամբ կարեւոր քայլ է:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է 80-րդ եւ 84-րդ հոդվածները լրացնել ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը պարբերությամբ, որով իսկ կբացառվի հայերենին տիրապետելու փաստը միայն նախկինում ստացված փաստաթղթերով հավաստելը:
3. Ակնկալվող արդյունքը
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող հոդվածի փոփոխման արդյունքում վերացվում են հայերենին ձեւական տիրապետելու հանգամանքը:
«07» սեպտեմբերի 2020թ.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով? օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագիծը (զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. տեղեկանքը փոփոխվող հոդվածի վերաբերյալ:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 7 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` | ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ |