Armenian ARMSCII Armenian
Պ-626-23.05.2020,08.09.2020-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի 31-րդ հոդվածում 2-րդ մասի «գ» կետի եւ «զ» կետի երկրորդ պարբերության «10 միլիոն» բառերը փոխարինել «16 միլիոն» բառերով, իսկ «5 միլիոն» բառերը՝ «7 միլիոն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում է նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: