Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-610-12.05.2020,09.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքում (այuուհետ` Oրենք)`  «քննչական կոմիտեի ծառայող» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով եւ դրա հոլովաձեւերով.

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 1-ին կետից հանել «հատուկ» բառը.

2. 2-րդ կետի վերջում լրացնել «, ովքեր «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերը.

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում լացնել նոր` 2-րդ մաս.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս քննչական կոմիտեն կարող է ձեւավորել տեղեկատվական շտեմարաններ, որոնք օգտագործում է բացառապես իր լիազորություններն իրականացնելիս` օրենքով սահմանված պահանջները պահպանելով:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «հունվարի 31-ը,» բառերը փոխարինել «ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ քննչական կոմիտեի դեպարտամենտը» բառերը.

2. 2-րդ մասում առաջին նախադասության «բաժինները:» բառից հետո լրացնել «, աջակցող մասնագիտական վարչությունները եւ աջակցող մասնագիտական բաժինները:» բառերը.

3. 2-րդ մասում «կայազորային քննչական բաժինները» բառերից հետո լրացնել «աջակցող մասնագիտական բաժինները:» բառերը, «Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները», բառերը փոխարինել «Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները» բառերով, իսկ «մարզային քննչական վարչության տարածքային բաժինները» բառերից հետո լրացնել «աջակցող մասնագիտական բաժինները» բառերը.

4. 4-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

5. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները եւ գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ կանոնադրությունը.».

2.  2-րդ մասում լրացնել նոր` 6.1-ին կետ.

«6.1.) դիմում է գլխավոր  դատախազին`  դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ.»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի` 1-ին մասում լրացնել նոր` 1.1-ին կետ.

«1.1.) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում քննիչների միջեւ.»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում, 31-րդ հոդվածի 6-րդ եւ 11-րդ մասերում, 34-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայող» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «քննիչ» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԿՈՄԻՏԵԻ» բառով, «ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառը` «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով, իսկ 16-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում «կոմիտեում ծառայության» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «ծառայության կարող է անցնել» բառերը փոխարինել «պաշտոնի կարող է նշանակվել» բառերով.

2. 1-ին մասի 4-րդ կետում «ցուցակում» բառից հետո լրացնել «բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի եւ նախագահի տեղակալների» բառերը:

3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:».

4.  3-րդ մասում «ծառայության չի կարող անցնել» բառերը փոխարինել «պաշտոնի չի կարող նշանակվել» բառերով.

5.  4-րդ մասում «ծառայության» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «առնվազն տարին մեկ անգամ» բառերով:

2. 2-րդ մասն ուժը կորցրած  ճանաչել.

3. 3-րդ մասում «գրավոր քննության օրը» բառերը փոխարինել «գրավոր եւ բանավոր քննության օրերը» բառերով.

4. 4-րդ մասի 5-րդ կետում «ծառայությանը» բառը փոխարինել «պաշտոն զբաղեցնելուն» բառերով.

5. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո նաեւ բանավոր քննություն:

Գրավոր եւ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

Գրավոր եւ բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը եւ լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Քննություններից դրական գնահատական եւ հարցաթերթիկի լրացման արդյունքում դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

6.  8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն 3 տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջւարկ ստանալու եւ դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում, անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողովին իր գործնական եւ տեսական ունակությունները ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը եւս 3 տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում լրացնել նոր`  2-րդ մաս.

«2. Քննչական  կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է 5 տարի ժամկետով:»:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասի 2-րդ կետից, 27-րդ հոդվածների վերնագրերից, 28-րդ հոդվածի 1-ին մասից, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կետերից հանել «ծառայողական» բառերը:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «երկարամյա ծառայության» բառերը փոխարինել «երկարամյա պաշտոնավարման» բառերով.

2. 3-րդ մասում «ծառայության» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով.

3. 5-րդ մասից հետո լրացնել նոր` 5.1-ին մաս.

«5.1 Քննչական  կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ կոչումների:».

Հոդված 16. Օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասում «պարգեւատրմամբ» բառից հետո լրացնել «մեդալով կամ կրծքանշանով» բառերը:

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածը`

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական  կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

2.2 Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը, կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քննչական  կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից: Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված քննչական  կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված խախտման մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն:».

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածը`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն եւ  կարգապահական վարույթ:

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ:».

2.  լրացնել նոր` 1.1-ին մաս.

«1.1. Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել նոր` 5-րդ մաս.

«5.Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից, մինչեւ համապատասխան հիմքի վերացումը:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում, իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց`  ընդգրկվում է կադրերի ռեզերվում:»:

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «գործուղվել» բառից հետո լրացնել «այլ քննչական մարմին,» բառերը, հանել` «այլ ծառայության» բառը, իսկ «պատճառով» բառից հետո լրացնել «կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով» բառերը.

2. 2-րդ մասում  «ծառայության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով.

3. 4-րդ մասում «գործուղվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի:» բառերը:

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`

1. լրացնել նոր` 2.1-ին մաս.

«2.1 Որակավորման հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր մեկ տարի վեց ամիս հաճախականությամբ ստուգվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական եւ տեսական ունակությունները, որն անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահ:».

2. լրացնել նոր` 2.2-րդ մաս.

«2.2 Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ստուգման արդյունքները հիմք են հանդիսանում արտահերթ ատեստավորման համար:».

3.  6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերը եւ նրանց տեղակալները.»:

Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը` «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»» բառերով:

Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ» բառերը փոխարինել «աշխատանքի նշանակմամբ կամ գործուղմամբ» բառերով:

Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «դեպարտամենտում» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահի հրամաններով սահմանվում են գրավոր եւ բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը եւ լրացման կարգը, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական եւ տեսական ունակությունների ստուգում անցկացնելու կարգը, ինչպես նաեւ քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը:

Հիմնավորում

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ