Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 13.1-րդ հոդվածում`
1) 2-րդ պարբերության «այդ թվում` համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.
2) 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն պարբերության դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, որոնցում տեղադրված է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ:
Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն պարբերությամբ սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում` գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը եւ բովանդակության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը կամ մարմինները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: