Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6964-24.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1.1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1) Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը եւ վարկային պատմությունը վարկային բյուրոյի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա տրամադրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:».

2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հայտարարագրերի վերլուծությունը եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ