Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-729-11.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 3-րդ մասում «հանրային ծառայության» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարով պայմանագրային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների».

2) 4-րդ մասում`

ա. 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել նոր 4-րդ կետ.

«4) Օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի եւ պահեստազորի սպայական կազմի համար սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար:»

Հոդված  2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ծառայություն» բառից հետո լրացնել նոր «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում ներկայացրած քաղաքացիների» բառերը:

Հոդված  3.  Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել նոր 7-րդ կետ.

«7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված քաղաքացիների հետ: Պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սույն կետում նշված քաղաքացիների կողմից վճարած պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի եւ հավելավճարների չափով գումարը ենթակա է վերադարձման կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».

2) 3-րդ մասում`

ա. 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. լրացնել նոր 6-րդ կետ.

«6) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված քաղաքացիների համար` երկու տարի:»:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ




10  սեպտեմբերի  2020թ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,  «ՀՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Հարգանքով`  Անդրանիկ Քոչարյան
Մխիթար Հայրապետյան
Արման Բաբաջանյան