Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-730-11.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում.

1) «տեղափոխելու» բառից հետո լրացնել  «կամ գերության մեջ գտնվելու» բառերը.

2) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասի համաձայն գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է եւ դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գերի ընկած զինծառայողների համար մինչեւ գերի ընկնելը հաշվարկվող պաշտոնային դրույքաչափը պահպանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից եւ 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն թողնվում է պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ` մինչեւ ազատվելը: Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված են կադրերի տրամադրության տակ թողնելու այն հիմքերը, որոնց դեպքում պահպանվում է զինծառայողի պաշտոնային դրույքաչափը` օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում: Նշված հիմքերի շարքում նախատեսված չէ գերության մեջ գտնվելու պատճառով կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու հիմքը, որի պարագայում խնդիրներ են առաջանում գերության մեջ գտնվելու ընթացքում զինծառայողի ընտանիքի կենսագոյության հետ կապված, ինչը զինծառայողների իրավական եւ սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության առումով արդարացի չէ: Միաժամանակ, գերության մեջ գտնվող զինծառայողի եւ նրա ընտանիքի իրավական եւ սոցիալական երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է նաեւ, որպեսզի զինծառայողի կողմից գերության մեջ հայտնվելը չհանդիսանա զինծառայողի կողմից ոչ իրավաչափ գործողության արդյունք կամ հետեւանք:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն գերության մեջ գտնվելու հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը` մինչեւ ազատվելը, միաժամանակ սահմանվում են այն հանգամանքները, որոնք բացառում են գերի ընկնելու դեպքում պաշտոնային դրույքաչափը պահպանվելու իրավունքը, ինչպես նաեւ նախատեսվում է պետական լիազոր մարմնի հրամանով սահմանել պահպանված պաշտոնային դրույքաչափի վճարման կարգը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պ Ա Տ Գ Ա Մ Ա Վ Ո Ր

10  սեպտեմբերի 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ,Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի փաթեթը?
 
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Մխիթար Հայրապետյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
 
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով`     Մխիթար Հայրապետյան