Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5831-20.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետում «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով:

Հոդված 2. Եզրակափիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, եւ պարտատերը կամ պարտապանը «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռեւս չի ներկայացրել սնանկության դիմում կամ ներկայացված դիմումը վերադարձվել է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ