Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչեւ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, եւ պարտատերը կամ պարտապանը «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռեւս չի ներկայացրել սնանկության դիմում, կամ ներկայացված դիմումը վերադարձվել է: