Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7043-05.08.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 2.1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1)-րդ կետով՝ «3.1) լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2-րդ կետից հանել «, կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց» բառերը:

2. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված սույն օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր կամ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված իրավախախտման վերաբերյալ ստուգման ակտ բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: