«Հոդված 2.1. Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթեւանից զրկվելու դեպքերին, ինչպես նաեւ վերոնշյալ գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամության, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաեւ միանվագ գումարային աջակցություն` համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 եւ 1.000.000 դրամ:»: Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:»:
Սույն օրենքի համաձայն` ընտանիքի անդամներ են համարվում
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը հատուցման իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Սույն հոդվածի 2-րդ պարբերությունում նշված անձանց բացակայության դեպքում հատուցման իրավունքից կարող է օգտվել նաեւ այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ`
1)հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զոհված քաղաքացու խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամության կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2)խնամել է զոհված քաղաքացուն մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում «2021» թիվը փոխարինել «2024» թվով:
Հոդված 6.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում: