Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6202-10.06.2005-ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հունիսի 2004 թվականի, ՀՕ-85, այսուհետ` օրենք)`

ա) 1-ին հոդվածի նախավերջին պարբերությունը.

բ) 17-րդ եւ 18-րդ հոդվածները.

գ) հանել «Գլուխ 5. Փրկարարական ծառայությունը լիազոր մարմնի կազմում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի «սույն օրենքի 18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: