Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով սահմանված դեպքում եւ կարգով նշանակում (առաջադրում) է Պաշտպանի ներկայացուցիչ (անդամ) մրցութային խորհուրդներում (մրցութային հանձնաժողովներում) եւ այլ մարմիններում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: