Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6962-24.07.2020,10.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 206.14-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց» բառերը փոխարինել «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց» բառերով.

2) հանել «բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: