Armenian ARMSCII Armenian
Կ-6962-24.07.2020,10.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 206.14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց» բառերը փոխարինել «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց» բառերով.

2) «բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների,» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: