Armenian ARMSCII Armenian
Պ-613-13.05.2020,11.09.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասում`

1) «քանակը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների» բառերով.

2) «(ներառյալ՝ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերը փոխարինել «(բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: