Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից: