Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (18 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն, այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունը.
Օրենքի նախաբանից հանել «արտակարգ իրավիճակների» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: