Հոդված 1. «Քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.».
2) 2-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: