Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7346-16.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 61-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատախազի լիազորությունները կասեցվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ դեպքերում:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում մինչեւ տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը: Կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով, իսկ լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:»:

3) 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը «հարուցում» բառից հետո լրացնել «եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: