Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179)6-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել ութերորդ մասի վերջին պարբերությունը, եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝
1) մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.
2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
ա) 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,
բ) 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: