Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-73413-16.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունների կասեցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք նշանակում են համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: