Armenian ARMSCII Armenian
Կ-73413-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

 «3.1. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվելիս սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք նշանակում են համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: