Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-737-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝

1.  4-րդ մասից հանել «, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը  :

2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով. «4.1 Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաեւ կանոնադրությունների (այդ թվում՝ պատճենի) վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը եւ դրոշմակնիքը կարող է փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով եւ (կամ) արագ արձագանքման ծածկագրով:»:

3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2 մասով. «4.2 Սույն հոդվածի 4.1 մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4.1 մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

4. Հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ տարեկան մեկ անգամ» բառերը :

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը եւ  վճարի չափը:  Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաեւ այլ լրացուցիչ ծառայությունների  դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝ «Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից: Հյուպատոսական հիմնարկի՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «փաստաթղթի ձեւով» բառերը փոխարինել «եղանակով» բառով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. «Էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառը,

2. « հաշվի առնելով էլեկտրոնային» բառերից հետո լրացնել եղանակով կազմվող » բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաեւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նունականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:»:

2. 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:»:

3. 9-րդ մասում հանել երկրորդ նախադասությունը:

4. 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձեւերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ սահմանված կարգով նույնականացվելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:»:

5. 11-րդ մասից հանել «էլեկտրոնային» բառը:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.

«21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).»:

2. 1-ին մասի 22-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ  օտարերկրյա պետությունում  ռեդոմիցիլացման դեպքում՝  օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին)» բառերով:

3. 25-րդ մասից հանել «. այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

4. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ մասով.

«28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ եւ 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:  Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անունից ու ազգանունից,  կարող են տրամադրվել միայն պետական մարմիններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող  մասնավոր անձանց՝ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ՝ նաեւ լիազորագիրը, ինչպես նաեւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը: »:

2. 2-րդ մասից հանել «՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով» բառերը:

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական հաշվառման համար դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Սույն մասով սահմանված կարգով հաշվառման համար պետական տուրք չի գանձվում»:

4. 6-րդ մասը «պահին» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով «, բացառությամբ սույն հոդված 6.1 մասով նախատեսված դեպքերի: »:

5. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 մասով՝ «6.1 Դիմողն իրավասու է մատնանշելու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը:»:

6. 9-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «անձի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչվելու հետեւանքով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածը՝

1. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1?2 մասով՝ «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում անհատ ձեռնարկատիրոջ կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է ՀՀ արդարադատության նախարարը:»:

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածը՝

1. 1-ին մասում հանել «էլեկտրոնային» բառը,

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով. «2.1 Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմվում առկա է իրավաբանական անձ:»:

4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2 մասով.

«2.2 Դիմողն իրավասու է մատնանշելու առեւտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը:»:

5. 9-րդ մասից հանել «, այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

6. 11-րդ մասում «եռօրյա, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը՝ «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 12. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն» բառը փոխարինել «մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա (իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում» բառերը՝ «10 աշխատանքային օրվա ընթացքում » բառերով:

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձ լինելու դեպքում գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը, իսկ իրավաբանական անձի մասնակցի դեպքում՝ նաեւ տվյալ մասնակիցը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե»:

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի՝ 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 15. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.

«9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի(ների) տվյալների փոփոխության համար ներկայացվում է`

1) դիմում` մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող եւ նոր տվյալների մասին տեղեկություններ. Ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալներ, գտնվելու վայրի հասցեն,

2) փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում

1) հանել «էլեկտրոնային» բառը,

2) «միջոցով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով» բառերով:

2. Հոդվածի 7-րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1. 6-րդ մասում «(փաստաթղթեր,)» բառից հետո լրացնել «բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը,» բառերով:

2. Հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ոչ առեւտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով եւ 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում»:

Հոդված 18. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1. 7-րդ մասում «ղեկավարը» բառը փոխարինել «աշխատակիցը» բառերով:

2. 8- րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

Հոդված 19. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «իրավաբանական անձի կանոնադրության» բառերից հետո լրացնել «,ոչ առեւտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1,  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

2. 4-րդ մասում հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

Հոդված 21. Օրենքի 48-րդ հոդվածից հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի՝

1) 5-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով.

2) 6-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-ին մասով «1.1 Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում իրավաբանական անձի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում»:

Հոդված  23. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 «2. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»

Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «իրավաբանական անձի հիմնադիրները» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կոդը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործունեություն իրականացնող եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրանցված իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ (կամ) հիմնարկների վերաբերյալ:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ընդունում են սույն օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաեւ՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայնման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին եւ հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների եւ տարընթերցումների:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման կարգը, պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը:  Նշված օրենքում, սակայն առկա են ոչ արդիական մի շարք կարգավորումներ: Այսպես, առաջարկվող փոփոխություններով սահմանվում է դիմող անձի կողմից պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն, որը կկարճատի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին Գործակալությունում առաջացող հերթերը: Բացի այդ, կրճատվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ժամկետը՝ երկու աշխատանքային օրից մինչեւ մեկ աշխատանքային օր: Նշվածով Գործակալության կողմից առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման գործառույթն առավել գրավիչ կդառնա, գրանցման ժամկետի կրճատումը դրական ազդեցություն կունենա նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաեւ սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով եւ արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ: Նախատեսվել է նաեւ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները: Բացի այդ, սահմանվում է նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը: Գործող պրակտիկայով իրավաբանական անձանց կնիքները հանձնվում են ՀՀ ոստիկանությանը՝ ոչնչացման նպատակով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդպիսի գործառույթն ուղղակիորեն չի առնչվում ոստիկանության հիմնական լիազորություններին, առաջարկվող փոփոխություններով այդպիսի կնիքը հանձնվելու է Գործակալությանը, որն էլ ՀՀ արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացնելու է կնիքի ոչնչացումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը համապատասխանեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: Անհատ ձեռնարկատիրոջ առցանց եղանակով հաշվառվելու դեպքում հանվել է պետական տուրք վճարելու պահանջը: Բարձրացվել են վերակազմակերպման պետական գրանցման համար պետական տուրքի չափը՝ հաշվի առնելով նշված գործերի ուսումնասիրության բարդության աստիճանը, ինչպես նաեւ կուսակցությունների պետական գրանցման պետական տուրքի չափը: Բացի այդ, ավելացվել է ՍՊ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը? նշված փոփոխությունը նախատեսելիս հաշվի է առնվել Գործակալությունում ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը, իրականացվող աշխատանքների բարդության աստիճանը, բացի այդ համեմատություն է կատարվել գրանցման ենթակա այլ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման նպատակով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի հետ (մասնավորապես, անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) պետական տուրքի չափը սահմանված է բազային տուրքի 20-ապատիկի չափով (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), որին գումարվում է նաեւ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար գանձվող  ծառայության վճար՝ 25?000 դրամի չափով՝ ընդհանուր կազմելով 45?000 դրամ):

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելու հնարավորություն, որով ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների համար Գործակալության կողմից իրականացվող ծառայություններն առավել հասանելի կդառնան:

 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները եւ հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը  օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը եւ հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաեւ սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը եւս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի եւ քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է արհեստակցական միությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, փոփոխությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների եւ պետական ծառայությունների մատուցման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների պարզեցման անհրաժեշտությամբ: «Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված է արհեստակցական միությունների պետական գրանցման 30 օրյա ժամկետ, որով պայմանավորված արհեստակցական միությունների  փոփոխությունները նույնպես իրականացվում են 30 օրյա ժամկետում: Նախատեսվում է սահմանել արհեստակցական միությունների սկզբնական, ինչպես նաեւ փոփոխությունների պետական գրանցման՝ 10 աշխատանքային օր ժամկետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) եւ այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի եւ պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, եւ պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները եւ կարգ:

Բացի վերը նշվածից, Նախագծերով հստակեցվել են նաեւ օրենքներում առկա որոշակի տարընթերցումների առարկա հանդիսացող նորմեր:

2. Առաջարկվող  կարգավորման  բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից եւ դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա,  հստակեցվում եւ կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձեւ ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը :

 Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող եւ լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաեւ կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն կատարելու ՀՀ արդարադատության նախարարի 2007թ?-ի հունիսի 18-ի «Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա նշում կատարելու կարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանում, ընդունելու ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների կնիքի ոչնչացման կարգը սահմանելու մասին, ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ պետական գրանցման եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացնելու կարգը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» թիվ 959 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների իրականացման կարգը, ամբողջական ցանկը եւ այդ ծառայությունների իրականացման համար գանձվող վճարների չափը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների եւ այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանելու մասին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ եւ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով՝ պետական տուրքի դրույքաչափի հետ կապված նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները? էլեկտրոնային եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում պետական տուրք գանձման ենթակա չէ (թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում՝ 3000 դրամ), նվազեցվել է   առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ 12000 դրամից սահմանելով 10000, բարձրացվել է մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 10000 դրամից 30000 դրամ, բարձրացվել է նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ սահմանելով 50000 դրամ, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ, կուսակցությունների պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի վրա ազդեցության գնահատման ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ հանգամանքները:

2019 թվականի ընթացքում Գործակալությունում հաշվառվել է շուրջ 22000 անհատ ձեռնարկատեր, որոնց հաշվառման համար գանձված պետական տուրքի չափը տարվա ընթացքում կազմել է շուրջ 66 միլիոն դրամ: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ վերը նշված գործառույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի չափը կնվազի՝ հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հաշվառման դեպքում պետական տուրքի վճարումից ազատված լինելը:

2019 թվականի ընթացոում արձանագրվել է շուրջ 2600 մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման դեպք, որի արդյունքում գանձվել է շուրջ 26 միլիոն դրամ պետական տուրք: Նախագծերով մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման համար նախատեսվում է գործող օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի չափն ավելացնել երեք անգամով:

Նվազեցվել է առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն ավելացվել են կուսակցությունների պետական գրանցման, վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման եւ այլ գործառույթների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը: Հաշվի առնելով Նախագծերով պետական տուրքի գծով դրույքաչափերի ինչպես նվազեցումների, այնպես էլ ավելացումների առկայությունը, Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի  N 1523-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
 
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ