Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝
1. 4-րդ մասից հանել «, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը:
2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով.
«4.1. Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաեւ կանոնադրությունների (այդ թվում՝ պատճենի) վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը եւ դրոշմակնիքը կարող է փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով եւ (կամ) արագ արձագանքման ծածկագրով:»:
3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2 մասով.
«4.2. Սույն հոդվածի 4.1 մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4.1 մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
4. Հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ տարեկան մեկ անգամ» բառերը :
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը եւ վճարի չափը: Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաեւ այլ լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝ «Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից: Հյուպատոսական հիմնարկի՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «փաստաթղթի ձեւով» բառերը փոխարինել «եղանակով» բառով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. «Էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառը,
2. «հաշվի առնելով էլեկտրոնային» բառերից հետո լրացնել եղանակով կազմվող» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաեւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նունականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:»:
2. 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:»:
3. 9-րդ մասում հանել երկրորդ նախադասությունը:
4. 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձեւերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ սահմանված կարգով նույնականացվելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:»:
5. 11-րդ մասից հանել «էլեկտրոնային» բառը:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.
«21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).»:
2. 1-ին մասի 22-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին)» բառերով:
3. 25-րդ մասից հանել «. այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
4. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ մասով.
«28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ եւ 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով: Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անունից ու ազգանունից, կարող են տրամադրվել միայն պետական մարմիններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող մասնավոր անձանց՝ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:»:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ՝ նաեւ լիազորագիրը, ինչպես նաեւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը: »:
2. 2-րդ մասից հանել «՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով» բառերը:
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական հաշվառման համար դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Սույն մասով սահմանված կարգով հաշվառման համար պետական տուրք չի գանձվում»:
4. 6-րդ մասը «պահին» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով «, բացառությամբ սույն հոդված 6.1 մասով նախատեսված դեպքերի: »:
5. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 մասով՝ «6.1 Դիմողն իրավասու է մատնանշելու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը:»:
6. 9-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «անձի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչվելու հետեւանքով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածը՝
1. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2 մասով՝ «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում անհատ ձեռնարկատիրոջ կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է ՀՀ արդարադատության նախարարը:»:
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածը՝
1. 1-ին մասում հանել «էլեկտրոնային» բառը,
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:»:
3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով. «2.1 Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմվում առկա է իրավաբանական անձ:»:
4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2 մասով.
«2.2 Դիմողն իրավասու է մատնանշելու առեւտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը:»:
5. 9-րդ մասից հանել «, այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
6. 11-րդ մասում «եռօրյա, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը՝ «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 12. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն» բառը փոխարինել «մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա (իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում» բառերը՝ «10 աշխատանքային օրվա ընթացքում » բառերով:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձ լինելու դեպքում գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը, իսկ իրավաբանական անձի մասնակցի դեպքում՝ նաեւ տվյալ մասնակիցը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե»:
Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի՝ 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 15. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.
«9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի(ների) տվյալների փոփոխության համար ներկայացվում է`
1) դիմում` մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող եւ նոր տվյալների մասին տեղեկություններ. Ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը եւ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալներ, գտնվելու վայրի հասցեն,
2) փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:
Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում
1) հանել «էլեկտրոնային» բառը,
2) «միջոցով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով» բառերով:
2. Հոդվածի 7-րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածի՝
1. 6-րդ մասում «(փաստաթղթեր,)» բառից հետո լրացնել «բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը,» բառերով:
2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ոչ առեւտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով եւ 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում»:
Հոդված 18. Օրենքի 45-րդ հոդվածի՝
1. 7-րդ մասում «ղեկավարը» բառը փոխարինել «աշխատակիցը» բառերով:
2. 8- րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
Հոդված 19. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «իրավաբանական անձի կանոնադրության» բառերից հետո լրացնել «,ոչ առեւտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի» բառերով:
Հոդված 20. Օրենքի 47-րդ հոդվածի՝
1, 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:
2. 4-րդ մասում հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
Հոդված 21. Օրենքի 48-րդ հոդվածից հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:
Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի՝
1) 5-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով.
2) 6-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով:
2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով «1.1 Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում իրավաբանական անձի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում»:
Հոդված 23. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:
Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»
Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «իրավաբանական անձի հիմնադիրները» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կոդը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով:
Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործունեություն իրականացնող եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրանցված իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ (կամ) հիմնարկների վերաբերյալ:
Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ընդունում են սույն օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: