Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7371-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում.

1)  1-ին, 1.1-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.7-րդ, 1.8-րդ, 3-րդ, 3.1-րդ եւ 3.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2)  1.6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«1.6 պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպություններին, առանձնացված ստորաբաժանումներին  ու հիմնարկներին անձի դիմումի համաձայն պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) համար (առանց փոփոխությունների գրանցման կամ հաշվառման) բազային տուրքի 10-ապատիկի չափով».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.12-րդ կետով.
 
«1.12. Պետական միասնական գրանցամատյանում գրանցման (հաշվառման)  ենթակա
1) ոչ առեւտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
2) կուսակցությունների պետական գրանցման համար բազային տուրքի 50-ապատիկի չափով
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
4) Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի 50-ապատիկի չափով
5) իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար , ինչպես նաեւ այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
6) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով
7) պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար (յուրաքանչյուր դիմումի համար) բազային տուրքի 30-ապատիկի չափով
8) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
9) իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում, փոփոխության պետական գրանցում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում) բազային տուրքի 50-ապատիկի չափով
10) հիմնարկների եւ առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում) բազային տուրքի 50-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ, «2. անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար բազային տուրքի եռապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 12-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու օրենքով սահմանված անհրաժեշտությամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների քննության համար պետական տուրքը գանձվում է դիմումը ներկայացնելու պահին գործող պետական տուրքի դրույքաչափերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաեւ՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայնման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին եւ հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների եւ տարընթերցումների:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման կարգը, պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը:  Նշված օրենքում, սակայն առկա են ոչ արդիական մի շարք կարգավորումներ: Այսպես, առաջարկվող փոփոխություններով սահմանվում է դիմող անձի կողմից պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն, որը կկարճատի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին Գործակալությունում առաջացող հերթերը: Բացի այդ, կրճատվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ժամկետը՝ երկու աշխատանքային օրից մինչեւ մեկ աշխատանքային օր: Նշվածով Գործակալության կողմից առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման գործառույթն առավել գրավիչ կդառնա, գրանցման ժամկետի կրճատումը դրական ազդեցություն կունենա նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաեւ սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով եւ արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ: Նախատեսվել է նաեւ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները: Բացի այդ, սահմանվում է նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը: Գործող պրակտիկայով իրավաբանական անձանց կնիքները հանձնվում են ՀՀ ոստիկանությանը՝ ոչնչացման նպատակով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդպիսի գործառույթն ուղղակիորեն չի առնչվում ոստիկանության հիմնական լիազորություններին, առաջարկվող փոփոխություններով այդպիսի կնիքը հանձնվելու է Գործակալությանը, որն էլ ՀՀ արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացնելու է կնիքի ոչնչացումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը համապատասխանեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: Անհատ ձեռնարկատիրոջ առցանց եղանակով հաշվառվելու դեպքում հանվել է պետական տուրք վճարելու պահանջը: Բարձրացվել են վերակազմակերպման պետական գրանցման համար պետական տուրքի չափը՝ հաշվի առնելով նշված գործերի ուսումնասիրության բարդության աստիճանը, ինչպես նաեւ կուսակցությունների պետական գրանցման պետական տուրքի չափը: Բացի այդ, ավելացվել է ՍՊ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը? նշված փոփոխությունը նախատեսելիս հաշվի է առնվել Գործակալությունում ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը, իրականացվող աշխատանքների բարդության աստիճանը, բացի այդ համեմատություն է կատարվել գրանցման ենթակա այլ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման նպատակով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի հետ (մասնավորապես, անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) պետական տուրքի չափը սահմանված է բազային տուրքի 20-ապատիկի չափով (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), որին գումարվում է նաեւ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար գանձվող  ծառայության վճար՝ 25?000 դրամի չափով՝ ընդհանուր կազմելով 45?000 դրամ):

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելու հնարավորություն, որով ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների համար Գործակալության կողմից իրականացվող ծառայություններն առավել հասանելի կդառնան:

 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները եւ հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը  օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը եւ հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաեւ սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը եւս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի եւ քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է արհեստակցական միությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, փոփոխությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների եւ պետական ծառայությունների մատուցման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների պարզեցման անհրաժեշտությամբ: «Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված է արհեստակցական միությունների պետական գրանցման 30 օրյա ժամկետ, որով պայմանավորված արհեստակցական միությունների  փոփոխությունները նույնպես իրականացվում են 30 օրյա ժամկետում: Նախատեսվում է սահմանել արհեստակցական միությունների սկզբնական, ինչպես նաեւ փոփոխությունների պետական գրանցման՝ 10 աշխատանքային օր ժամկետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) եւ այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի եւ պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, եւ պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները եւ կարգ:

Բացի վերը նշվածից, Նախագծերով հստակեցվել են նաեւ օրենքներում առկա որոշակի տարընթերցումների առարկա հանդիսացող նորմեր:

2. Առաջարկվող  կարգավորման  բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից եւ դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա,  հստակեցվում եւ կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձեւ ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը :

 Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող եւ լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաեւ կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն կատարելու ՀՀ արդարադատության նախարարի 2007թ?-ի հունիսի 18-ի «Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա նշում կատարելու կարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանում, ընդունելու ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների կնիքի ոչնչացման կարգը սահմանելու մասին, ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ պետական գրանցման եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացնելու կարգը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» թիվ 959 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների իրականացման կարգը, ամբողջական ցանկը եւ այդ ծառայությունների իրականացման համար գանձվող վճարների չափը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների եւ այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանելու մասին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ եւ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով՝ պետական տուրքի դրույքաչափի հետ կապված նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները? էլեկտրոնային եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում պետական տուրք գանձման ենթակա չէ (թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում՝ 3000 դրամ), նվազեցվել է   առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ 12000 դրամից սահմանելով 10000, բարձրացվել է մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 10000 դրամից 30000 դրամ, բարձրացվել է նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ սահմանելով 50000 դրամ, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ, կուսակցությունների պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի վրա ազդեցության գնահատման ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ հանգամանքները:

2019 թվականի ընթացքում Գործակալությունում հաշվառվել է շուրջ 22000 անհատ ձեռնարկատեր, որոնց հաշվառման համար գանձված պետական տուրքի չափը տարվա ընթացքում կազմել է շուրջ 66 միլիոն դրամ: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ վերը նշված գործառույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի չափը կնվազի՝ հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հաշվառման դեպքում պետական տուրքի վճարումից ազատված լինելը:

2019 թվականի ընթացոում արձանագրվել է շուրջ 2600 մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման դեպք, որի արդյունքում գանձվել է շուրջ 26 միլիոն դրամ պետական տուրք: Նախագծերով մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման համար նախատեսվում է գործող օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի չափն ավելացնել երեք անգամով:

Նվազեցվել է առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն ավելացվել են կուսակցությունների պետական գրանցման, վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման եւ այլ գործառույթների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը: Հաշվի առնելով Նախագծերով պետական տուրքի գծով դրույքաչափերի ինչպես նվազեցումների, այնպես էլ ավելացումների առկայությունը, Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի  N 1523-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
 
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ