Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Վերակազմակերպվող իրավաբանական անձինք մինչեւ վերակազմակերպման մասին որոշում ընդունելը պարտավոր են անցկացնել ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում եւ վերագնահատում, որոնց արդյունքները պետք է հաստատվեն վերակազմակերպման մասին որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: