Armenian ARMSCII Armenian
Կ-622-15.06.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 6-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ հոդվածով՝

«Հոդված 61 . Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը

1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`

1) այդ պարտավորության կատարմամբ` սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաեւ դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաեւ ֆիզիկական անձի մահվան դեպքում.

2) մինչեւ հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) դեպքում.

3) եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչեւ հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար եւ այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:

Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչեւ գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչեւ իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը.

4) արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա չհամարվելու դեպքում` համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` հերթական տարեկան պետական տուրքի մասով:

2. Արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ուժը կորցրած ճանաչման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«25. բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 14.2-րդ եւ 14.3-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով».

բ) վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար հայտերի միաժամանակ ներկայացման դեպքում հայտատուն կարող է ինքնուրույն ընտրել այն լիցենզիան, որի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով: Հայտատուի կողմից ինքնուրույն չորոշելու եւ (կամ) լիցենզավորող մարմնին չհայտնելու դեպքում լիցենզավորող մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե նույն գործունեության իրականացման լիցենզիաներից որի համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:

Սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերի համաձայն վճարված պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիայից բացի, յուրաքանչյուր այլ վայրի համար լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 25-րդ կետով սահմանված դրույքաչափով, եթե նույն կետով այլ բան սահմանված չէ:

Եթե լիցենզավորված անձն ստացել է լիցենզիա (լիցենզիաներ)՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն, ապա սույն օրենքի 19 հոդվածի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ստացված լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ լիցենզիաներից որեւէ մեկի համար` 19 հոդվածի այլ կետերով տվյալ գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիան (լիցենզիաները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

Լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ժամկետը լրիվ տարով (տարիներով) երկարաձգելու դեպքում դրանց տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը շարունակվում է վճարվել տարեկան պետական տուրքի գանձման եւ վճարման համար սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետն օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես ոչ լրիվ տարով երկարաձգվելու դեպքում պետական տուրք գանձող մարմնի կողմից օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման եւ գանձման` հաշվի առնելով լիցենզիայի գործողության երկարաձգված ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը (լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետը ոչ լրիվ տարով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է երկարաձգվել բացառապես ամիսներով):»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում`

ա) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:».

բ) չորրորդ մասը «Գործունեության» եւ «երկարաձգվում է» բառերից հետո լրացնել «արտոնագրի, թույլտվության կամ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Տարեկան պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթում վճարման նպատակը (լիցենզիայի համարը եւ պարտավորության ժամանակահատվածը) չնշելու կամ վճարումից հետո՝ երեսունօրյա ժամկետում, վճարման նպատակի վերաբերյալ գրավոր հայտարարություն լիազոր մարմին չներկայացնելու դեպքում տարեկան պետական տուրք վճարողի կողմից վճարված տարեկան պետական տուրքի գումարների հաշվին առաջին հերթին մարվում են սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները, ապա` հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության): Սույն մասում նշված ժամկետում գրավոր հայտարարություն չներկայացնելու կամ ներկայացված հայտարարությունում նշված վճարման նպատակը նոր հայտարարությամբ փոփոխելու դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունները վերահաշվարկման ենթակա չեն:

Լիցենզիաների, արտոնագրերի եւ թույլտվությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ժամկետներից շուտ դրանց գործողության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ սույն օրենքի 61 հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ շահումով խաղերի եւ խաղատների այն կազմակերպիչները, որոնք լիցենզավորման համար պետական տուրք են վճարել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի համաձայն, տարեկան հերթական պետական տուրքը վճարում են տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 100 տոկոսի չափով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ դադարեցված (ուժը կորցրած) լիցենզիաների, արտոնագրերի եւ թույլտվությունների համար նախկինում չվճարված տարեկան պետական տուրքերի՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից չեն հաշվարկվում:

Հոդված 8. Սույն օրենքի վրա չի տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի չորրորդ մասը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: