Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7381-16.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-123-Ն Ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կնքվում» բառը փոխարինել «գրանցվում» բառով, «իրականացնող» բառը փոխարինել «կատարող» բառով, «ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ» բառերը հանել:

2) 2-րդ մասում «քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից» բառերը փոխարինել «ամուսնության պետական գրանցման պահից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Ամուսնալուծության կարգը

1. Ամուսնալուծությունը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում ինչպես նաեւ դատական կարգով՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի վերջին պարբերությունը հանել,

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրի 35-րդ հոդվածի՝

1) 3-րդ մաս «իրականացնող մարմիններում» բառերը փոխարինել «կատարող մարմնում» բառերով, «երեխայի հոր» բառերից հետո լրացնել «(կենսաբանական հոր)» բառերով,

2) 3-րդ մասի վերջին պարբերությունը հանել,

3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ի, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ երեխայի տասնվեց տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչեւ 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան եւ/կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա երեխայի անվան եւ/կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ: Ծնողի համաձայնությունը պարտադիր չէ, եթե՝

1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.

2) նա զրկված է ծնողական իրավունքներից.

3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ կամ դատապարտված է ազատազրկման.

3. Տասը տարին լրացած երեխայի անվան եւ/կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 147-րդ հոդվածի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: