Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7382-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետով սահմանված «հնգապատիկի» բառը փոխել «երեսնապատիկի» բառով.

2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետում «եռապատիկ» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

4) 6-րդ կետով սահմանված «տուրքի» բառից հետո լրացնել «տասնապատիկի» բառով.

5) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6) 8-րդ կետով սահմանված «եռապատիկի» բառը փոխել «հնգապատիկի» բառով.

7) 9-րդ կետը ուժը կորցրած ժանաչել.

8) 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

9) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

10) 12-րդ շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «12. Հայաստանի Հանարապետությունում ամուսնության բացկայության մասին տեղեկանք տալու տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով:».

11) 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

12) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. 20-րդ հոդվածի 34-րդ կետում սահմանված «հնգապատիկի» բառը փոխել «տասնապատիկի» բառով:

Հոդված 4. 25-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «բ» կետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ` «քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա նոր պետական վկայակններ ստանալու դեպքում»:

բ) լրացնել նոր «ե», «զ», «է» կետերով հետեւյալ բովանդակությամբ`

«ե) կենսաթոշակառուները.

զ) առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները.

է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք».

Հոդված 5. 25-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«2. Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկա իրավիճակ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը ներկայումս կանոնակարգվում է դեռեւս 2005 թվականին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, որն իր հերթին 1965 թվականին ընդունված  Ամուսնության եւ ընտանիքի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահաջորդն է:

Միեւնույն ժամանակ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարեւորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձեւավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը, որի արդյունքում կստեղծվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների համար, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:

2019 թվականին օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման արդյունքները` վկայականները, վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները սկսեցին տրամադրվել բացառապես էլեկտրոնային ձեւաչափով, հնարավորություն ընձեռելով դիմողներին դրանք ներբեռնել իրենց համակարգիչներում եւ հեռախոսներում եւ պահպանել անժամկետ:

2020 թվականին Արդարադատության նախարարության կողմից մշակվեց եւ ներդրվեց նաեւ ՔԿԱԳ ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակը, որի շրջանակներում դիմումները նաեւ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

2020 թվականին Արդարադատության նախարարության կողմից նաեւ մշակվեց եւ ներդրվեց «Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ» գաղափարը, որը մեկ հարկի տակ համատեղեց թվով ութ գերատեսչությունների սպասարկման կետերը, որոնք աշխատում են «Ֆրոնտ օֆիս» սկզբունքի շրջանակներում:

Չնայած այս բոլոր բարեփոխումներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների համակարգը դեռեւս 2004 թվականից գտնվում է անորոշ վիճակում, մասնավորապես` ՔԿԱԳ տարածքային մարմինները հանդիսանում են համայնքային հիմնարկներ, որոնց նկատմամբ Արդարադատության նախարարությունը իրավասու է իրականացնել բացառապես  մեթոդական ղեկավարում եւ գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Առաջարկվող լուծումները

Սույն Նախագծով առաջարկվում է`

1. Օրենքով սահմանվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ, որտեղ գրանցում կատարող եւ դիմում ընդունող ստորաբաժանումները աշխատելու են նոր front եւ back օֆիս ձեւաչափով: Մասնավորապես, դիմումները կընդունվեն Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի, համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների, միասնական գրասենյակների, ինչպես նաեւ լիազոր օպերատորների եւ  օրենքով սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում` հյուպատոսական հիմնարկները, իսկ գրանցում կամ օրենքով սահմանված այլ գործառույթները կկատարվի գործակալության կողմից: Այսինքն, առաջարկվող փոփոխության պարագայում տարածքային մարմինները շարունակելու են գործել համայնքային ենթակալության ներքո` front օֆիսի ձեւաչափով:

2. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանվում է էլեկտրոնային դիմումներ ընդունելու եւ դրանց հիման վրա գրանցումներ կամ դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու վերաբերյալ դրույթները:

3. Օրենքով սահմանվել է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման եւ դրանից բխող այլ գործառույթները իրականացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով. Մասնավորապես սահմանվել է, որ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

4. Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, դրանք արդարադատության նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:

5. Սահմանվել են ՔԿԱԳ ոլորտում մի շարք սկզբունքներ, մասնավորապես` ներկայացված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը, էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը, հստակեցվել է Գործակալության պետի եւ գրանցումը կատարողի պատասխանատվության սկզբունքը:

6. Օրենքով հստակեցվել է  ՔԿԱԳ մարմինների եւ այլ գերատեսչությունների  միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կանոնակարգումը, տեղեկատվության տրամադրման սահմանները:

7. Հանվել է Արդարադատության նախարարության` օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պետական գրանցման համար թույլտվություն տալու վերաբերյալ կարգավորումը:

8. Փոխվել է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այն վերանվանվել է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որի տրման կարգը եւ ժամկետները սահմանելու է Արդարադատության նախարարը:

9. Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչեւ 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է հետեւյալը. «Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը եւ ոչ ուշ, քան վեց ամիսը»:

10. Կրճատվել է ամուսնալուծության գրանցումների ժամկետները` ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո ` 1 ամսից մինչեւ 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է հետեւյալը. «Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելուց մեկ ամիս եւ ոչ ուշ քան վեց ամիս հետո:»:

11. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, ամուսնալուծության պետական գրանցման ժամկետը սահմանվել է նույն աշխատանքային օրը:

12. Հայրության որոշման պետական գրանցման ինստիտուտում սահմանվել է «կենսաբանական հայր» գաղափարը:

13. Կրճատվում են քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելու, քաղաքացիական կացության ակտերը վերականգնելու կամ անվան փոխում գրանցելու համար սահմանված 2 ամսյա ժամկետները` այն սահմանելով  15-օրյա ժամկետ:

14. Հստակեցվել են անվան փոխման գրանցման ընթացակարգը, հանվել են անվան փոխման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը: Տուրքը սահմանվել է` 50.000 դրամ:

15. Հստակեցվել է նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումները վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչելու ընթացակարգը:

16. Սահմանվել է էլեկտրոնային արխիվի ձեւավորման ընթացակարգը, որը կնվազեցնի վարչական ծախսերը ուղղված թղթային արխիվի ձեւավորմանը: Կրճատվել է պահպանման ժամկետը 100 տարուց մինչեւ 30 տարի:

17. ՀՀ Ընտանեկան օրենսգրքում կատարվել են լրացումներ կապված օտարերկրյա որդեգրումների գործընթացների հետ:

18. Մշակվում է Կառավարության նոր որոշման նախագիծ, որով  քաղաքացիական կացության ակտերի գրանցումներից բխող այլ ծառայությունների դիմաց կսահմանվեն վճարները, հաշվի առնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված լիազորող նորմը:

19. Ոլորտային ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը փոխանցվել է ՀՀ կառավարությունից Արդարադատության նախարարին:

20. Շրջանառության մեջ է գտնվում «Ապոստիլի մասին» օրենքի նախագիծը, որի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի նաեւ էլեկտրոնային ապոստիլ:

21. «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծով`


Ակնկալվող արդյունքներ

Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել եւ կիրառվում է արդեն 2014 թվականին: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը եւ տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում ձեւավորելով երկաստիճան` քաղաքացիների սպասարկման եւ որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգը, կնվազեցվի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ:

Սույն նախագծով նաեւ նախատեսվում է լուծել մի քանի տեխնիկական խնդիրներ, որոնք չեն համապատասխանում ՔԿԱԳ էլեկտրոնային գործիքակազմին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿ՟ՑՈՒ՟ԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նա՟խագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1522-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ