Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի «ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի» բառերը փոխարինել «համալիր սոցիալական ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:
3. Համալիր սոցիալական ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոնները մինչեւ օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը՝ կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: