Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-99-Ն օրենքի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը եւ նպատակը
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2 բաժնով (աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը) սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմամբ?
ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ եւ մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու դրա հիման վրա համայնքների եւ շահեկից այլ գերատեսչությունների՝ ինչպես առողջապահական համակարգը, կրթական համակարգը եւ այլն, հետ սերտ համագործակցությամբ՝ տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները;
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մշակվել եւ ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 725-Ա որոշմամբ: Այս որոշմամբ հաստատված միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի՝ շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքներով անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում (ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 23-ին) եւ այլ հարակից օրենքներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացման նպատակով մշակվել եւ 2020 թվականի մարտի 4-ին ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-97-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-98-Ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-99-Ն եւ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքները:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 725-Ա որոշմամբ, որով նախատեսվել են նաեւ կառուցվածքային փոփոխություններ նախատեսող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում: Մասնավորապես փոփոխություններ են կատարվում նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ մարզպետարանների կանոնադրություններում եւ հաստիքներում, ինչպես նաեւ նախարարության կազմում, նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալությունների եւ համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինների հիմքի վրա, ստեղծվում է նոր կառույց՝ ՀՕ-97-Ն օրենքով նախատեսված ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը:
Սակայն շրջանառված ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքներով առաջացել են խնդիրներ՝ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաեւ վերոգրյալ կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով միավորվող կառույցների կողմից հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալն ու բովանդակությունը եւ մատուցվող ծառայությունները բնակչության համար անխափան իրականացնելու հրամայականը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է
1. Կատարել փոփոխություններ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում՝
1) ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով,
2) նորաստեղծ Համալիր սոցիալական ծառայության պաշտոնները մինչեւ օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը, զբաղեցնել ժամկետային աշխատանքային պայմանագրով:
2. Կատարել լրացում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքում՝ Նախարարությանը ենթակա մարմինների ցանկում ավելացնելով նոր կառույց՝ Համալիր սոցիալական ծառայությունը:
3. Կատարել փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-98-Ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-99-Ն եւ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքներում՝ դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը, 23.09.2020թ-ի փոխարեն, սահմանելով 01.01.2021թ-ը (քանի որ այս օրենքներն ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքի հետ՝ միասնական փաթեթով):
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը: Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին եւ դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը, լիարժեք կայացմանը:
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական եւ ամբողջական գնահատման, մատչելի, նպատակային եւ որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով անխափան տրամադրման ապահովում՝ կիրառելով դրա իրականացման համար առավել ճկուն եւ արդյունավետ մեխանիզմներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1544-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |