Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 244-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`
«9. Հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 0.5 գործակից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
22 սեպտեմբեր 2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
-նախագծի ընդունման հիմնավորումը,
-օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (7) էջ:
Հարգանքով` Մխիթար Հայրապետյան /049/
Գեւորգ Պապոյան /057/