Armenian ARMSCII Armenian
Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը.»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կառավարությունը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: