Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-7501-30.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով.

«7) «եթե կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին դիմումը ներկայացվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումն ընկած ժամանակահատվածում կամ գործունեությունը կասեցնելու մասին դիմումը վերաբերում է տվյալ պահին Ազգային ժողովում ներկայացված կուսակցությանը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի  հունվարի 1-ից: