Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «այլ օրենքներով,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով.
«4. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների տեղակայումը կուսակցությանը պատկանող շենքերում եւ շինություններում»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «ծառայողական (պաշտոնեական) դիրքն» բառերը փոխարինել «ծառայողական (պաշտոնեական) դիրքը եւ այլ վարչական ռեսուրսները»բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «ինչպես նաեւ իր կազմից ընտրում է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)» բառերը,
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրներից առնվազն 100 հիմնադիր»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ:»,
2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ:
3) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաեւ կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց) մասին որոշումները,»
4) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. պետական գրանցման պահին կուսակցության անդամների ցանկը, որը պետք է պարունակի կուսակցության անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համար եւ ստորագրությունը»,
5) 4-րդ մասի 6-րդ կետում «հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների» բառերը փոխարինել «կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների» բառերով,
6) 4-րդ մասի 10-րդ կետում «տեղեկատվություն» բառից առաջ լրացնել «առկայության դեպքում՝» բառերը,
7) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով պետական լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «ինչպես նաեւ ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3. Սույն օրենքով սահմանված ժամկետում պետական լիազոր մարմնի կողմից կուսակցության պետական գրանցումը չմերժելու կամ պետական գրանցման դիմումը չվերադարձնելու դեպքում կուսակցությունը համարվում է գրանցված` սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից»:
3) լրացնել նոր՝ 4-րդ մասով.
«4. Կուսակցության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «գործունակ» բառը, իսկ «Կուսակցության» բառից հետ ավելացնել «հիմնադիրներ եւ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 4-րդ կետում «իրավունքները եւ պարտականությունները եւ դրանց ժամկետները.» բառերը փոխարինել «իրավունքները եւ պարտականությունները, գործունեության ժամկետները եւ որոշումներ ընդունելու կարգը.» բառերով,
2) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը»,
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերը,
4) 2-րդ մասի 8-րդ կետում «կանոնադրությունում» բառից հետո լրացնել «եւ ծրագրում» բառերը,
5) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«4. Տարածքային ստորաբաժանումների առկայության, ինչպես նաեւ ղեկավար այլ մարմինների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է տեղեկություններ պարունակի նաեւ դրանց ստեղծման, գործունեության կարգի եւ գործունեության դադարեցման մասին:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «ոչ ուշ, քան չորս տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ» բառերով, իսկ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն. «Կուսակցության անդամների նախաձեռնությամբ, որոնց նվազագույն թիվը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաեւ կանոնադրությամբ սահմանված այլ դեպքերում եւ կարգով կարող է հրավիրվել նաեւ արտահերթ համագումար»:
2) 3-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների եւ լրացումների.» բառերը, 2-րդ կետում «կազմավորումը» բառը փոխարինել «ընտրությունը» բառով, իսկ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) 3-րդ մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով.
«5) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի հաստատումը»:
4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Կուսակցության անունից այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը»:
5) լրացնել նոր՝ 4.1. մասով.
«4.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը (նախագահություն, վարչություն եւ այլն) ձեւավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամներն ընտրվում են համագումարի կողմից` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի վաթսուն տոկոսը: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով»:
6) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասի 4-րդ կետը:
7) լրացնել նոր՝ 6-րդ մասով.
«6. Կուսակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ մարմիններ»:
8) լրացնել նոր՝ 7-րդ մասով.
«7. Կուսակցության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ղեկավար մարմին հանդիսացող խորհուրդ՝ որպես կուսակցության ընթացիկ գործունեության ռազմավարությունը որոշող կոլեգիալ մարմին, որին կարող են փոխանցվել նաեւ վերահսկողական լիազորություններ»:
7) լրացնել նոր՝ 8-րդ մասով.
«8. Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
1. Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցության, ներառյալ՝ պատվիրակների մասնակցության կարգը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ:
2. Կուսակցության համագումարի իրավազորության համար անհրաժեշտ ձայների քանակը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ:
3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ:
4. Կուսակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Կուսակցությունները կարող են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով ունենալ տարածքային ստորաբաժանումներ»:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել 7.1. կետով.
«7.1) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաեւ ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում,
2) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը: Կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառելը կամ վարձակալության հանձնելը դիտվում է որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն եւ դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառելի են սույն օրենքի 24-րդ հոդվածի 1.2-րդ, 8.1-ին եւ 9-րդ մասերով սահմանված դրույթները»:
3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Կուսակցությունն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ լինելու առեւտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից»:
4) 4-րդ մասում «Ազգային ժողովի ընտրություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելիս» բառերը:
5) լրացնել նոր՝ 6-րդ մասով.
«6. Կուսակցության կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների եւ հրատարակչությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի կարող փոխանցվել կուսակցությանը, այդ թվում՝ նախընտրական հիմնադրամին»:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ կետով.
«3) օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ»:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում ՝
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 4-րդ կետը,
2) լրացնել 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«6. Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի կողմից լիզենզավորված բանկերում»:
3) լրացնել 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«7. Կուսակցությունը բոլոր դրամական վճարները կատարում է անկանխիկ հաշվարկներով»:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքի մարման, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու, երրորդ անձի կողմից իրեն պատկանող իրավունքը (պահանջը) կուսակցությանը փոխանցելու (պահանջի զիջում), ինչպես նաեւ կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մաս.
«1.1. Նվիրատվություն է համարվում նաեւ անհատույց կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կամ սեփականության իրավունքով գույքի փոխանցումը (բնեղենով նվիրատվություն):
3) լրացնել 1.2. մասով.
«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված նվիրատվությունները ենթակա են հաշվարկման իրենց շուկայական արժեքով եւ պետք է արտացոլվեն կուսակցության տարեկան հաշվետվության մեջ, իսկ դրանց արժեքը (գումարը՝ դրամական արտահայտությամբ՝ պայմանագրով նախատեսված արժեքի եւ շուկայական արժեքի տարբերության մասով) ներառվում է նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում»:
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ անդամավճարի եւ մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը:
Սույն հոդվածով սահմանված՝ նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը չի ներառում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամներին կատարված նվիրատվությունները:
Ֆիզիկական անձը կարող է սույն մասի առաջին պարբերությունում նշված նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ եւ ավելի կուսակցության»:
3) 4-8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ`
«4. Նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից,
2) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչության փուլում նվիրատվության կատարումը,
4) անանուն անձանցից:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:
7. Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի համարը:
8. Կուսակցությանն օրենքով սահմանված դրամական հատկացումները կատարվում են միայն անկանխիկ»:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1.-ին մաս`
«8.1. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված նվիրատվությունների դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելիս կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասին համարժեք դրամական գումարը վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե: Եթե նվիրատվությունն ստացվել է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չթույլատրված աղբյուրներից, ապա կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը կամ դրան համարժեք դրամական գումարը փոխանցել պետական բյուջե»:
4) 9-րդ մասում «հոդվածի 4-րդ եւ 5-րդ» բառերը փոխարինել «հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8.1-ին» բառերով:
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մաս.
«10. Սույն օրենքի իմաստով նվիրատվություն չի համարվում կամավորների կողմից, ներառյալ՝ վերջիններիս կողմից անձնական գույքի օգտագործմամբ (բացառությամբ տրանսպորտային միջոցների եւ անշարժ գույքի) կատարված աշխատանքը, ինչպես նաեւ տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանը ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան ծախսերը:
Սույն հոդվածի իմաստով աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի համարվում կամավոր աշխատանք, եթե դրանց դիմաց աշխատանք կատարողը կամ ծառայությունները մատուցողը այլ դեպքերում սովորաբար ստանում է հատուցում: Այդ ծառայությունները համարվում են բնեղենով նվիրատվություն եւ ներառվում նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում»:
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մաս.
«11. Կուսակցության հետ վարկային պայմանագիր կնքելու դեպքում այդ պայմանագրի պայմանները, ներառյալ՝ վարկի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին եւ չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց, այդ թվում՝ այլ կուսակցությունների հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից:
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մաս.
«12. Վարկային պայմանագրի դեպքում արգելվում է վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը շուկայականից էականորեն կնվազի կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց կամ կուսակցությունների հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն: Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մաս.
«13. Սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի դրութների խախտման արդյունքում կուսակցության կողմից ձեռք բերված եկամուտը (խնայողությունը) համարվում է օրենքով արգելված նվիրատվություն եւ ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:
9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մաս.
«14. Կուսակցության հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները, ներառյալ՝ բանկային ավանդի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին եւ չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց, այդ թվում՝ այլ կուսակցությունների հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից: Եթե բանկային ավանդի տոկոսադրույքը էականորեն գերազանացում է համանման պայմանագերի դեպքում առաջարկվող տոկոսադրույքը, ապա ավանդի տոկոսները դիտվում են որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն, եւ ենթակա են փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
2) 3-րդ մասում «երեք տոկոսը» բառերը փոխարինել «երկու տոկոսը» բառերով:
3) լրացնել 3.1.-ին մաս հետեւյալ բովանդակությամբ`
«3.1.Պետական բյուջեի միջոցները սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են հետեւյալ ծավալով.
1) 2-ից մինչեւ 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց,
2) 5-ից մինչեւ 20 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի չափով, իսկ 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով,
3) 20 եւ ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում` մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20 տոկոսը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի քառորդի չափով»:
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
5) 6-րդ մասում «լուծարման մասին որոշում ընդունելու» բառերը փոխարինել «լուծարման պետական գրանցման օրվանից, ինչպես նաեւ» բառերով:
6) լրացնել 7-րդ մասով.
«7. Կուսակցությունները պարտավոր են պետական ֆինանսավորման առնվազն քսան տոկոսն ուղղել հետազոտական եւ կուսակցության գործունեության մեջ հասարակության՝ ոչ բավարար չափով ներկայացված խմբերի քաղաքական մասնակցությունը խթանելուն (նպատակային ֆինանսավորում): Մասնավորապես՝ կուսակցությունները պարտավոր են պետական նպատակային ֆինանսավորումից առնվազն՝
1) տասը տոկոս ուղղել կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների եւ հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտությունների անցկացմանը, հրապարակմանը եւ տարածմանը: Պետական նպատակային ֆինանսավորման միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը:
2) եւս տասը տոկոսն ուղղել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ երիտասարդներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումներին:
7) լրացնել 8-րդ մասով.
«8. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում տարբեր սեռերի ներկայացուցիչների թվի համամասնության խախտման դեպքում կուսակցության պետական ֆինանսավորումը կարող է կասեցվել սույն օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով»:
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ նպատակային ֆինանսավորման օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործումը պետք է արտացոլվի կուսակցության տարեկան հաշվետվության մեջ՝ այն ներկայացնելով հաշվետվությանը կից հավելվածով: Եթե հաշվետվության ստուգման արդյունքում պարզվում է, որ կուսակցությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պահանջները կամ կատարել է նշված երկու պահանջներից միայն մեկը, ապա հաջորդ տարվա համար կուսակցության նպատակային ֆինանսավորումը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ դադարեցվում է: Պետական նպատակային ֆինանսավորումը վերականգնվում է ֆինանսավորման դադարեցմանը հաջորդող տարվանից:
10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Եթե կուսակցությունն իր գույքը հանձնում է վարձակալության, ապա հաջորդ տարում կուսակցության կողմից ստացվող պետական ֆինանսավորումը նվազեցվում է վարձակալության արդյունքում ստացված եկամտի չափով: Եթե տվյալ տարում գույքի վարձակալության արդյունքում կուսակցության կողմից ստացված եկամուտը գերազանցում է պետական ֆինանսավորումը, ապա հաջորդ տարվա համար կուսակցության պետական ֆինանսավորումը դադարեցվում է»:
11) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ կուսակցության գույքի վարձակալությունից ստացված եկամտի մասին տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվետվության ստուգումից հետո մեկամսյա ժամկետում փոխանցում է Կառավարություն»:
Հոդված 17. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:
Հոդված 18. Oրենքի 27-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների, դրանց աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:
Հաշվետությունը ներառում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ կուսակցություններին եւ նրա անդամներին տեղական կամ միջազգային համագործակցության ընթացքում ստացած նյութական եւ ոչ նյութական աջակցության (ներառյալ՝ դասընթացները, ճանապարհածախսի հատուցում եւ այլն) հայտարարագրումը»:
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ից ոչ ուշ հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»:
3) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը, ինչպես նաեւ՝ հաշվետվության ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կուսակցություններն իրավունք ունեն իրենց հաշվետվությանը կից ներկայացնելու լրացուցիչ բացատրական նյութեր»:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով`
«8. Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության՝
1. Եկամուտները՝
1) մուտքի վճարներ,
2) անդամավճարներ,
3) ֆիզիկական անձանց նվիրատվություններ,
4) վարկեր եւ փոխառություններ,
5) քաղաքացիաիրավական գործարքներից՝ կուսակցության գույքի առուվաճառքից, վարձակալությունից եւ օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված եկամուտներ,
6) օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում,
7) տեղական եւ միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանը ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ,
8) կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ եւ ծառայություններ,
9) բանկային ավանդից ստացված եկամուտներ,
10) այլ եկամուտներ:
2. Ծախսերը՝
1) կուսակցության անձնակազմի պահպանման ծախսեր (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճար),
2) սոցիալական վճարներ,
3) կոմունալ վճարներ,
4) գույքի վարձակալության վճարներ,
5) գույքի ձեռքբերման համար կատարված ծախսեր,
6) գույքի պահպանման ծախսեր,
7) տրանսպորտային ծախսեր,
8) գործուղման ծախսեր,
9) հարկեր եւ տուրքեր,
10) այլ ծախսեր:
3. Կուսակցության գույքը՝
1) անշարժ գույք (շենք, շինություն, հողակտոր եւ այլն),
2) շարժական գույք:
4. Կուսակցության պարտավորությունները՝
1) բանկերի հանդեպ ունեցած պարտավորություններ,
2) վարկային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններ,
3) փոխատուի հանդեպ ունեցած պարտավորություններ,
4) այլ պարտավորություններ»:
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.
«9. Կուսակցությունը յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ից ոչ ուշ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացնում նախորդ տարում Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի, այդ կազմում անդամների փոփոխությունների եւ յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թվի վերաբերյալ»:
Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից եւ իրականացվում է Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բաց մրցույթով հայտարարված գնումների միջոցով ընտրված առնվազն երեք աուդիտորական կազմակերպությունների կողմից: Աուդիտի ենթակա կուսակցությունների բաշխումը մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջեւ իրականացվում է վիճակահանությամբ, որին կարող են ներկա գտնվել աուդիտի ենթարկվող կուսակցությունները»:
Հոդված 20. Օրենքը լրացնել նոր՝ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Կուսակցության պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտականությունը
1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որի ձեւանմուշը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
2. Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրեր:
3. Կուսակցության ղեկավար մարմնի անդամների հայտարարագերի ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի են «Հանրային ծառայության մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների համապատասխան նորմերը, ներառյալ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու, իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաեւ իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականության եւ պատասխանատվության վերաբերյալ դրույթները:
4. Կուսակցությունը իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ներկայացնելով համապատասխան որոշման պատճենը:
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1.Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` օրենքով սահմանված կարգով:»,
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են անճշտություններ կամ ոչ լիարժեք տվյալներ, կուսակցությանը տրամադրում է տասնօրյա ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու եւ դրանք շտկելու նպատակով»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Կուսակցության կողմից տասնօրյա ժամկետում հաշվետվության համապատասխանությունը Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու եւ հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է.
1) Կուսակցությանը հայտարարել նախազգուշացում,
2) սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնին կուսակցությանը տրամադրվող պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնել,
3) կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոց:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հաշվետվության ստուգման արդյունքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քրեական հետապնդման մարմիններին ներկայացնում է կուսակցության պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն»:
Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:»,
2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1) կուսակցության կողմից օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե կամ նվիրատունին փոխանցելու կամ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակելու կամ պետական լիազոր մարմնին ներկայացնելու կամ օրենքով սահմանված՝ տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ»
4) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,
6) 5-րդ մասում «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,
7) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«9. Կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որեւէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների, ինչպես նաեւ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու եւ կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար»:
8) լրացնել 10-րդ մասով.
«10. Կուսակցության գործունեությունը չի կարող կասեցվել Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը»:
9) լրացնել 11-րդ մասով.
«11. Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների գործունեությունը չի կարող կասեցվել՝ մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների դադարման՝ օրենքով սահմանված օրը»:
Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասում «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերով:
Հոդված 24. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Կուսակցությունները պարտավոր են մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը իրենց կանոնադրությունները, կառուցվածքը եւ մշտապես գործող ղեկավար մարմնի կազմը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին եւ պետական գրանցման նպատակով կանոնադրության փոփոխությունները ներկայացնել պետական լիազոր մարմին: Սույն հոդվածով նախատեսված պետական գրանցման գործառույթի դիմաց պետական տուրք չի գանձվում: 2022 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու դեպքում կուսակցությունը չի ազատվում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից: Սույն մասով սահմանված ժամկետում կուսակցության կանոնադրությունը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում կուսակցության կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում սույն օրենքին եւ կուսակցությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքներին:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4.1-ին մասի ուժի մեջ մտնելը կուսակցության մշտապես գործող մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը 2022 թվականի հունվարի 1-ից չպետք է գերազանցի 70 տոկոսը:
4. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը, 13-րդ հոդվածը եւ 14-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ ունեցող կուսակցությունները փակում են իրենց բանկային հաշիվները:
6. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 1.2.-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն օրենքի ուժի մտնելու պահից մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ստանձնումը պետական ֆինանսավորում հատկացվում է Ազգային ժողովի վերջին ընտրություններին մասնակցած կուսակցություններին՝ սույն օրենքով սահմանված կարգով: 2018 թվականին Ազգային ժողովի ընտրության արդյունքում մինչեւ 2 տոկոս ձայներ ստացած կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները պետական ֆինանասավորում ստանում են յուրաքանչյուր ձայնի դիմաց նվազագույն աշխատավարձի չափով, եթե 2018 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով հրապարակել եւ ներկայացրել են իրենց գույքի տարեկան հաշվետվությունը:
8. Կուսակցությունները 2021 թվականին վերաբերող իրենց գույքի տարեկան հաշվետվությունը 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով:
9. Կուսակցությունները 2021 թվականին վերաբերող իրենց մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի մասին տեղեկատվությունը 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:
10. Սույն օրենքի 16-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածում լրացվող դրույթների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր լիազորություններն սկսում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
11. Սույն օրենքի 17-23-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
12. Սույն օրենքի 17-23-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: