Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-7502-30.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության» բառերը:

2) 7-րդ մասից հանել «եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը:

Հոդված 2.   Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 4.  Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված 5.  Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը:

Հոդված  6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: