Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 5-րդ մասում «189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «189.15-րդ, 189.16-րդ, 189.19-րդ, 189.20-րդ, 189.21-րդ եւ 189.22-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 189.15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 189.15. Կուսակցությանը օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարների հաշվարկները անկանխիկ չկատարելը
1. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվություններն անկանխիկ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսունապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
3. Կուսակցության կողմից դրամական վճարների հաշվարկները անկանխիկ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.
«Հոդված 189.19. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու օրենքով սահմանված չափը կամ օրենքով սահմանված աղբուրներից նվիրատվությունների արգելքը շրջանցելը
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմաված չափը կամ օրենքով սահմանված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձանց կողմից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրական նվիրատուի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ նվիրատվությունը փոխանցող անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որ կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելու հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրական նվիրատուի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, իսկ նվիրատվությունը փոխանցող անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.20-րդ հոդվածով.
«Հոդված 189.20. Կուսակցություն ապօրինի նվիրատվություն ներգրավելը
1. Կուսակցություն օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության անդամի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.21-րդ հոդվածով.
«Հոդված 189.21. Կուսակցության կողմից մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի մասին տեղեկատվություն չներկայացնելը
1. Կուսակցության կողմից իր մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով տարեկան տեղեկատվություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
2. Պետական ֆինանսավորում ստացող կուսակցության կողմից իր մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում օրենքով սահմանված տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնության խախտման մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խախտումները, որոնք կատարվել են կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.22-րդ հոդվածով.
«Հոդված 189.22. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելը
1. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից «Կուսակցությունների մասին» օրենքով արգելված պայմաններով վարկի տոկոսները նվազեցնելը կամ ավանդի տոկոսները բարձրացնելը կամ վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո վարկի տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը շուկայականից էականորեն կնվազի կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակհայտ անհավասար այլ անձանց կամ կուսակցությունների հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն (օրենքով չթույլատրված նվիրատվություն)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով»:
Հոդված 8. Օրենսգրքի 223.2-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 9. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի 1-ին մասում «169.28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «169.28-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-րդ, 189.20-րդ, 189.21-րդ եւ 189.22-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 302-րդ հոդվածի առաջին պարբերությունում «189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «189.15-րդ, 189.16-րդ, 189.19-րդ, 189.20-րդ, 189.21-րդ եւ 189.22-րդ հոդվածներով» բառերով»:
Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ, 6-րդ եւ 8-9-րդ հոդվածներն ուժի են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 8-9-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: