Հոդված 1. Վավերացնել 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ - համաձայնագիրը» :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II- ՓՈՒԼ 3-ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ համագործակցությունն իր մեջ ներառում է էկոլոգիական եւ սոցիալական ոլորտներում հարաբերությունների լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է մասհանումներ կատարելու վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը:
Միաժամանակ, նախատեսվում է վերջնաժամկետը երկարաձգել երկարաձգման վերջնական վճարի մի մասը՝ 960, 000 եվրո գումարի չափով, Վարկառուի կողմից վճարելու դեպքում:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ | ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Նամակ-համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Նամակ-համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:
Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ԵՎ Վերականգնման վարկերի բանկի միջԵՎ 2020թ. մայիսի 12-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վրա դրվող ֆինանսական պարտավորությունների մասին
ՀՀ կառավարության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) բանկի միջեւ 2020թ. մայիսի 12-ին ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 27.12.2013թ. ստորագրված ««Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.12.2022թ.: Երկարաձգման համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960,000 եվրո:
Նշյալ 960,000 եվրո գումարը նախատեսված չէ ՀՀ 2020թ պետական բյուջեով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. մայիսի 11-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին
ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին
Հարգելի պարոնայք
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր-փուլ 3- Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով` | Ս.Պապիկյան |
ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին
Հարգելի պարոն Ջանջուղազյան
ՀՀ վարչապետի մոտ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով KfW բանկի ջրային եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի մասհանման վերջնաժամկետների երկարաձգման նպատակահարմարության առաջարկի վերաբերյալ, հայտնում ենք, որ «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 3» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը անհրաժեշտ է երկարաձգել մինչ 2022թ. դեկտեմբերի 30՝, իսկ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը՝ մինչեւ 2022թ. հունիսի 27-ը՝ պայմանավորված հետեւյալ հանգամանքներով.
1. ՀՀ կառավարության 23.02.2017թ. N 191-Ա որոշման համաձայն՝ Ծրագրի հետագա իրականացման գործառույթները փոխանցվել են «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ին, որի հետեւանքով առաջացած խոչընդոտների պատճառով դանդաղել է Ծրագրի ընթացքը: Այս պահին Ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներն ավարտվել են, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են, եւ 2020թ. մարտ-ապրիլ ամիսներին կսկսվեն շինարարական աշխատանքները:
2. Շինարարական մյուս փաթեթների կոնցեպտուալ նախագծերը, որոնց շինարարական մրցույթներն անցկացվելու են «Դեղին Գրքի» պահանջների համաձայն, հաստատման համար ուղարկվել են ԳԶՎԲ (KfW) բանկ: Այս փաթեթները հաստատման փուլում են, քանի որ քննարկվում է նոր կառուցվող կոյուղու մաքրման կայանների շահագործման օպերատորի ընտրության հարցը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքների համար նախատեսվող նախաորակավորման գործընթացները:
Հարգանքով` | Ս. Պապիկյան |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II- ՓՈՒԼ 3-ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-Մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյանի կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Վերականգնման վարկերի բանկը կստանա Համաձայնագրի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող ձեւով ստորագրված բնօրինակը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ | Արտակ Ապիտոնյան |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
11 հունիսի 2020 թվականի N 932 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3 - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. հունիսի 12 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2020 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |