«8) տնտեսական գործունեության կասեցում:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
«Հոդված 31.1. Տնտեսական գործունեության կասեցումը
1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:
2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.5-րդ հոդվածով.
«Հոդված 182.5. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը
1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի
միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո` անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:
11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
13. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
14. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`
առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը « Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, » բառերից հետո լրացնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը,» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 223.3-րդ հոդվածով.
«Հոդված 223.3. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը
1. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե դրանք վերաբերում են տեսալսողական մեդիածառայություն մատուցող լրատվական գործունեություն իրականացնողներին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «եւ 10-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «եւ 11-րդ մասերով» բառերից հետո լրացնել «, 182.5-րդ հոդվածի 3-րդ (նախատեսված դեղորայքի ձեռքբերման եւ շրջանառության հետ կապված իրավախախտումների), 11-րդ (դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) եւ 14-րդ մասերով,» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածը «եւ 4-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) եւ 14-րդ մասերով,» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «26-րդ մասերով» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) եւ 14-րդ մասերով,» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 290-րդ հոդվածը «եւ 29» բառերից հետո լրացնել «, 31.1-ին» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: