Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ»:
2. 2-րդ մասում «5-րդ» բառից հետո լրացնել «6-րդ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես: