Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7621-13.10.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում 7-րդ կետից հետո լրացնել 7.1-ին եւ 7.2-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«
 
7.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով  ԿՄ   Փ Ո Հ Վ
7.2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում ԿՄ   Փ Ո Հ Վ

»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական եւ օպերատիվ-հետախուզական նպատակներով:

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության եւ բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից ՀՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ-ում սկսվել է արտադրական եւ գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունը գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել ՀՀ-ում արգելված նյութեր, որոնք ընդգրկված են  ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է), ուստի հնարավոր չէ ներմուծել ու օգտագործել գիտական եւ ուսումնական կամ փորձագիտական նպատակներով:

Նման հետազոտությունների  արդյունքները կարող են խթանել հայրենական եւ համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաեւ բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Նշեմ, որ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր  գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական եւ օպերատիվ-հետախուզական նպատակներով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նաեւ գիտահետազոտական նպատակներով:

4. Կարգավորման առարկան եւ բնույթը.

Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել, արդյունքում հնարավորություն կտրվի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական եւ ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված մեկանգամյա թույլտվության հիման վրա:

Օրենքը նախատեսվում է լրացնել նոր հոդվածներով` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության մեջ: Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը համալրվել է համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տեսակներով, իսկ «««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը լրացվել է  թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործման ու փորձաքննության անցկացման համար բազային տուրքերի չափը:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների եւ իրավաբանական  վարչությունների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական եւ ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում` ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) ընդգրկված նյութերի ներմուծման կամ արտահանման  գործընթացի իրականացում` միայն գիտական եւ ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու համար:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1570-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ