ՀՈԴՎԱԾ 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել 6.2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«6.2. Քաղաքապետի տեղակալը Երեւան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալի կողմից Երեւան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«3. Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.
1) ապահովում է Երեւան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով` Երեւան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես: