Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-782-11.11.2020-ՊԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 09-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 97-րդ հոդվածի 3-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

Ո Ր Ո Շ Ե Ց

քննարկել ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈւՐՍ ԳԱԼՈւ ԵԼՔԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈւՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 09-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈւԹՅՈւՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական եւ ռազմաքաղաքական գործընթացներից:

Պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ հարցերը, ինչպես նաեւ վարչապետի կողմից ստորագրված փաստաթղթի վերաբերյալ քննարկումները բռնության հունով տանելը բացառելու նպատակով` անհրաժեշտ է ընդունել ներկայացված նախագիծն ու ծավալել քննարկում` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ:

Ո Ր Ո Շ Ու Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 97-րդ հոդվածի 3-րդ մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր` 2020 թվականի նոյեմբերի ___-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

___ նոյեմբերի, 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Միրզոյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 97-րդ հոդվածի 3-րդ մասը` ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի XV գլուխը` ներկայացնում ենք «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք շրջանառության մեջ դնել խորհրդարանի քննարկմանը ներկայացված` սույն հարցը:

Հարգանքով`                                                            ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ