Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 142-րդ հոդվածի 3-րդ մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի 3-րդ մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 145-րդ հոդվածում՝
1) 4.1-ին մասը «պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով.
2) 4.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության եւ օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:
3) 5-րդ մասը «երկշաբաթյա ժամկետում,» բառերից հետո լրացնել « իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ այն ժամկետում, որ ապահովվի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը,» բառերով, իսկ նույն մասը «քաղվածքը» բառից հետո՝ «, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: